‘Անելկա. Ինձ ատողներին ասեմ, որ դա փոխադարձ է’

897

Չինական «Շանհայ Շենհուա» թիմի հարձակվող Նիկոլյա Անելկան պատմել է մամուլի հետ իր հարաբերությունների մասին:

«Եթե մարդը թշնամի չունի, ուրեմն նա վախկոտ է:  Բոլոր նրանց, ովքեր ինձ ատում են, չնայած ծանոթ չեն ինձ, մի բան կարող եմ ասել. այդ ամենը փոխադարձ է: Իմ ամբողջ կարիերան. դա մամուլի դեմ մեկ ընդհանուր պատերազմ էր:

Ֆրանսիայում ավելի քան 65 միլիոն մարդ վստահ է, որ լավ գիտեն ֆուտբոլը ու ֆուտբոլիստների գլխին քարոզ են կարդում, թե նրանք խաղալ չգիտեն: Բայց երբ այդ մարդիկ հատում են Լա-Մանշը, անգլերեն նույնիսկ երեք բառ չեն կարողանում արտասանել: Ես խոսում եմ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, այժմ չինարեն եմ սովորում, եւ ամենուրեք ինձ հասկանում են:

Եկեք ես իմ աշխատավարձի մասին մտածեմ, դուք՝ ձեր: Ամեն ինչ իր գինն ունի: Ես երկար եւ տաժանակիր աշխատել եմ՝ նման գումարներ վաստակելու համար: Դրանք ես ծախսում եմ ոչ թե թանկարժեք մեքենաների եւ պայուսակների վրա, այլ իմ բարեկամների եւ մեծ ընտանիքի համար, եւ ես երջանիկ եմ օգնել նրանց բոլորին:

Ես ընդունել եմ «Շանհայ Շենհուա» ակումբի առաջարկությունը, որովհետեւ դեռ մանկուց ինձ հետաքրքրել է չինական մշակույթը: Բայց ֆինանսական կողմն էլ իր դերն է խաղացել: Իմ ամբողջ կարիերայի ընթացքում արկածներ եմ որոնել իմ համար նոր երկրներում»,- Անելկայի խոսքն է մեջբերում Le Parisien-ը:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիները նվազագույն աշխատավարձի մասին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Շարմազանով՝ անգրագիտությո՞ւն, թե՞ կեղծիք’