‘Անթալիայի քաղաքապետը հրաժարվել է ջուր տրամադրել ոստիկանությանը՝ ջրցան մեքենաների համար ‘

1078

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Անթալիայի քաղաքապետը ընդդիմադիր Հանրապետական կուսակցության մաս է կազմում: Ստանալով մերժում՝ ոստիկանությունը դիմել է տարածքային իշխանություններին:

Նահանգապետը, ով աջակցում է իշխող  Արդարության և զարգացման կուսակցությանը, թույլատրել է ոստիկանությանը ջուր վերցնել ցիստերներից, որոնք պարունակում է  պահեստային ջուր՝ նախատեսված այգիների ու  հրապարակների համար:

Իր հերթին տարածաշրջանի ղեկավարը, ով նույնպես աջակցում է իշխող  կուսակցությանը, միջադեպից հետո հրահանգել է  բոլոր քաղաքների և համայնքների ղեկավարներին՝ ոստիկանության առաջին իսկ պահանջի դեպքում թույլատրել օգտագործել պահեստային ջրերը:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ից Թուրքիայում սկսվել են անկարգություններ, որոնք ուղեկցվել են բիրտ ուժով խաղաղ ցուցարարներին ցրելով: Ցուցարարները բողոքում են Ստամբուլի այգու վերակառուցման դեմ:   

Խռովությունը տարածվել է գրեթե ամբողջ երկրով մեկ: Ցուցարարները պահանջում են Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության հրաժարականը: Նա էլ իր հերթին հայտարարել է, որ  չի պատրաստվում կատարել ցուցարարների պահանջը և անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրել է ներքին ուժերին և քաղաքական մրցակիցներին:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց «բաց» մարզում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը’21-րդ դարի տասը ամենաթանկ տարերային աղետները (ֆոտոշարք)’