‘«Անթրաշ» գյուղապետը՝ մարզպետին. Գնացեք, նախ, Տիգրան Սարգսյանին թրաշեք’

2727

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը մանրամասնել է օրերս «Կենտրոն» հեռուստաալիքի «Ուրվագիծ» հաղորդաշարի ժամանակ արծարծած՝ Շիրակի մարզպետի ու «թրաշվել չցանկացող» գոյւղապետիմասին պատմությունը:

«Մի քանի հոգի շատ են ուզում իմանալ, թե ո՞ր մարզպետի մասին էր խոսքը, թե, երբ պատմում էի, որ մարզպետը գյուղապետից պահանջում է թրաշվել, եւ երբ մարդը բացատրում է, որ մորուք է պահում, նորից է պահանջում, թե` կապ չունի` կթրաշվես: Մարդիկ սկսել են գուշակություններ անել, թե ում մասին է խոսքը, Գոմցյան, Գիզիրյան, Փիրումյա՞ն, Նանյա՞ն, Մանուկյան, թե՞ Ցոլակյան: 

Ուրեմն պատմածս դեպքն իրական է, եւ տեղի է ունեցել Շիրակի մարզպետարանում, 3-4 տարի առաջ, մարզային խորհրդի նիստի ժամանակ, երբ Նանյան Լիդան է եղել մարզպետ: Գյուղապետերից մեկի մորուքը դուրը չի եկել, բոլորի ներկայությամբ պահանջել է սափրվել ու սափրված գալ մարզխորհրդի նիստերին, գյուղապետը բացատրել է, որ մորուք է պահում, այլ քաղցր խոսքեր չի ասել տիկնոջը, տիկինը զոռել է, թե պտի թրաշվես, հրամայական ասելով` կթրաշվես:  Վերջը, էս գյուղապետը չի դիմացել (էս հատվածը հաղորդման մեջ չպատմեցի), ասել է, դե կգնաք նախ վարչապետին կթրաշեք: Այդպիսով ավարտվել է վեճը: Ահագին մարդ է եղել այդ լեզվակռվի ժամանակ: 

Մի քանի ամիս անց այդ գյուղապետը, որ նախորդի թողած 30 մլն դրամ պարտքը 4 տարում նվազեցրել, հասցրել էր 10 մլնի, ով գյուղացոնցը սովորեցրել էր մարդավարի հարկեր վճարել, ով դոնորներ էր գտել ու մեխանիկատրակտորային պարկ էր ստեղծել այդ եւ հարեւան գյուղերի համար, ով սահմանային հողերի զավթման դեմ կռիվներ էր անում վրացական իշխանությունների ու զինվորականների դեմ` ՀՀ ԱԳՆ-ի փոխարեն, ով իր կառավարման 4 տարիների ընթացքում մի քանի տասնյակ ստուգումների ու քննությունների ենթարկվեց ԱԱԾ-ից, ՏԿՆ-ից եւ ֆիննախից, պարտվեց իր նախորդին 4 քվեով: Գյուղում լենուբոլ կաշառք էին բաժանել` մաշած պագրիշկեքի տեսքով, եւ խոստացել էին գնված կաթի փողը վճարել…: Գյուղացիք երջանիկ են, հմի առաջվա պես հարկեր չեն տալիս: Ահա այսպիսի պատմություն: Գյուղը Բավրան էր, հասկացաք երեւի, ու գյուղապետը մորքուրիս տղան` Կորյունը Սումբուլյան, ով բացի հայերենն ու ռուսերենը, գրում եւ վարժ խոսում է լատիշերեն, դրամատուրգ է նաեւ: Վերջերս եղբայրների, Կաթոլիկ եկեղեցու եւ հովանավորների հետ ավարտին հասցրեց գյուղի նոր եկեղեցու շինարարությունը», — «Ֆեյսբուքում» գրել է Լեւոն Բարսեղյանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Մեծ պայթյունին ընդառաջ’
Հաջորդ հոդվածը‘Հայ քաղաքացու հետ անարժանապատվորեն վարվելու հիմնական գործոնը ՀՀ իշխանությունների ոչ լեգիտիմությունն է ‘