‘«Անժին» Չավիին խոստացել է տարեկան 21 միլիոն եվրո’

893

Ռուսական «Անժի» ակումբի ներկայացուցիչները «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավիին առաջարկել են հանդես գալ իրենց թիմում:

Չավիին առաջարկել են եռամյա պայմանագիր՝ տարեկան 21 միլիոն եվրո աշխատավարձով, հաղորդում է fichajes.net-ը: Գործակալները զրուցել են ֆուտբոլիստի հհետ անմիջականորեն՝ առանց տեղյակ պահելու կատալոնյան ակումբի ղեկավարությանը, եւ դա բացատրել են նրանով, որ ցանկացել են նախեւառաջ պարզել Չավիի դիրքորոշումը: Սակայն Չավին առաջարկը մերժել է: Նշենք, որ ներկայումս Չավիի գործակալը «Բարսելոնայի» հետ բանակցություններ է վարում գործող պայմանագիրը մինչեւ 2016 թվականը երկարաձգելու շուրջ:

Հիշեցնենք, որ «Անժիի» սեփականատերը ռուս միլիարդատեր Սուլեյման Քերիմովն է:

Նախորդ հոդվածը‘ՀԱՄԱՍ-ը և ՖԱՏԽ-ը որոշել են միավորվել’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Լեռնային Ղարաբաղի պատերազմը կարող է վերածվել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի’