‘Անիի նախկին ոստիկանապետը խոսեց’

1166

Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը հուլիսի 19-ին ոստիկանության Գյումրիի բաժին հաղորդում է ներկայացրել, իսկ հուլիսի 20-ին նաև բացատրություն տվել իրեն հարվածելու մասին՝ առանց կոնկրետ նշելու, թե ում կողմից է հասցվել հարվածը: Ըստ «Փաստինֆո» գործակալության ունեցած տեղեկությունների՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը կպարզի, թե ինչ ծանրության մարմնական վնասվածք է հասցվել Ս.Սարգսյանին: Փաստի առթիվ քրեական գործ դեռ չի հարուցվել, և նյութերի նախապատրաստումը շարունակվում է։    

Հիշեցնենք, որ Սամվել Սարգսյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի հայրն է, հուլիսի 16-ի դատական նիստից հետո, որին ներկայացել էր վկա Վ. Ղուկասյանը, նա բռնության էր ենթարկվել: Նյութեր են նախապատրաստվում նաև դատական նիստի ընթացքում, այդ թվում՝ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպան Լ.Սահակյանի հասցեին Վ. Ղուկասյանի կողմից  արած վիրավորական արտահայտությունների փաստով՝ Լ.Սահակյանի հուլիսի 16-ի պաշտոնական գրության հիման վրա: 

Նախորդ հոդվածը‘Այսօր դերասան Հայկ Մարությանը կշարունակի իր նախաձեռնած ակցիան (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքական եւ քաղաքացիական ճնշումը կստիպի էժանացնել ուղեվարձը. կարծիքներ’