‘Անիի և Արթիկի տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն և առկա է ուժեղ քամի’

952

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի  26–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Անիի (Մարալիկի) և Արթիկի տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն և առկա է ուժեղ քամի, իսկ Թալինում, Ախուրյանում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Հրազդանում և Դիլիջանում տեղում է թույլ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը, հանրապետության տարածքում փետրվարի 27-ին և 28-ին շրջանների զգալի մասում, 27-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 01-03-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում փետրվարի 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 27-ի ցերեկը և 28-ին սպասվում է փոփոխական ամպամածություն հնարավոր է կարճատև անձրև:

 

Նախորդ հոդվածը‘Հայ միգրանտները՝ ազգային բրենդի «դեսպաննե՞ր»’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը նորմալ է վերաբերում Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացին’