‘Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա Ներքին վարչությունում իրականացվող քննությունը հնարավոր է կանգնեցվի’

956

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հատուկ քննչական ծառայությունում «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 164-րդ և 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:  Հիշեցնենք, որ միեւնույն հաղորդման հիման վրա ծառայողական քննություն է իրականացվում նաեւ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում:

Այս հարցի շուրջ զրուցեցինք Անի Գեւորգյանի հետ, ով iLur.am-ին տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ Ներքին վարչության քննությունը կկանգնեցվի, ինչի պատճառը ՀՔԾ-ում հարուցված քրեական գործն է: «Քրեական գործի քննության ընթացքից պարզ կդառնա` կկասեցվի, թե ոչ»,- նշեց Գեւորգյանը՝ հավելելով, որ Ներքին վարչությունում ծառայողական քննությունը նշանակվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ոստիկանությունը բերման էր ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների, ինչպես նաև Կոնգրեսի Վարչության անդամ Արեգ Գևորգյանին, ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանին և երկու լրագրողների` Սարգիս Գևորգյան (iLur.am), Անի Գևորգյան («ՉԻ»): Մինչ ոստիկանության ժամանելը՝ երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտել են քաղաքացիական համազգեստով ՀՀԿ երիտթեւի անդամները, ովքեր արհեստականորեն ստեղծել են քաշքշուկ և փորձել խլել թռուցիկները:  f

Նախորդ հոդվածը‘Թանկացումները հասան խմելու ջրին. «Երևան ջուրը» վարձի բարձրացման հայտ է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘Ա. Մանուկյան. Ես էլ եմ այսօր թռուցիկ փակցնելու, թող գան ինձ բերման ենթարկեն (տեսանյութ)’