‘Անի Զախարյանը Ալիեւի հետ «Ֆեյսբուքում» քննարկելու է ԼՂ հիմնախնդիրը. NEWS’

1248

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը մտադիր է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ «Ֆեյսբուքում» քննարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ամենայն լրջությամբ ասաց Անի Զախարյանը։

«Եթե կա լուրջ խնդիր երկու երկրների միջեւ, որը շարունակվում է 20 տարի,  եթե ԵԱՀԿ Մինսկի խումբ գոյություն ունի, որը 20 տարում, ոչ մի արդյունք չի տվել, ուրեմն անհրաժեշտ է նոր ուղիներ փնտրել այս հարցում»,- ասաց Անի Զախարյանը՝ նշելով, որ այսօր մտադիր է «Ֆեյսբուքում» ընկերության առաջարկ ուղարկելԱդրբեջանի նախագահին:

Հարցին, թե իր կարծիքով Ալիեւը կընդո՞ւնի իր առաջարկը, Անի Զախարյանը պատասխանեց. «Եթե խելացի լինի, կընդունի։ Եթե ոչ, ինչ արած, մեր կուսակցության կողմից ավելի պաշտոնական ձեւով պետք է հիմնահարցի վերաբերյալ միջամտություն անել»:

Անի Զախարյանը չցանկացավ ասել, թե կոնկրետ  ինչ է քննարկելու Իլհամ Ալիեւի հետ:

«Առայժմ թող գաղտնիք մնա, թե ինչ ենք քննարկելու, հետագայում երբ ամեն ինչ լավ ընթանա, բոլորն էլ կիմանան»,-ասաց Անի Զախարյանը:

Եթե Ալիեւն ընդունի իր առաջարկը ՆՔՄ կուսակցության ղեկավարը «միանգամից չի անցնելու խնդրի քննարկմանը»։

«Ծանոթություն եմ ստեղծելու, որ նման քաղաքական ուժ գոյություն ունի Հայաստանում, այնուհետեւ որոշակի նախատրամադրվածություն, հետո նոր անցում կանենք ավելի պաշտոնական գործելաոճի եւ ձեւաչափի»,- ասաց նա։

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Այսօրվանից մեկնարկող քաղաքական գարունը դառնալու է Հայաստանի «ճշմարտության պահը» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ-ն ապրիլի կեսերին «պատրաստ կլինի ՄՄ-ին անդամակցելու պայմանագրի կնքմանը»’