‘Անխել դի Մարիայի գոլը դարձավ Աշխարհի առաջնություններում ամենաուշ խփած գոլը’

1218

  Արգենտինայի հավաքականի հարձակվող Անխել դի Մարիայի՝ 118-րդ րոպեին Շվեյցարիային  խփած  գոլը դարձավ աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում ամենաուշը խփած գոլը:

Դի Մարիան բարելավեց  կիսապաշտպան  Դանիել Բերտոնիի ցուցանիշը, ով 1978 թվականին Նիդեռլանդնների հավաքականի հետ  եզրափակիչ հանդիպման ժամանակ աչքի ընկավ  115-րդ րոպեին: Արգենտինայի հավաքականը հաղթեց մրցաշարում, իսկ Բերտոնիի գոլը սահմանեց վերջնական հաշիվը՝ 3:1:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի դատարանը Femen-ին զրկել է Փարիզի մերձակա կենտրոնակայանից’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Ուզում եմ, որ հայը ապրի Հայաստանում ‘