‘Անխել դի Մարիա. «Ես շատ լավ սկսեցի, ակնկալիքները մեծացան, բոլորը մտածեցին, որ կշարունակեմ նույն ոգով…»’

842

 

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիան խոստովանել է, որ դեռ լիովին չի հարմարվել Անգլիայի Պրեմիեր լիգային: «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից հետո առաջին հինգ խաղում արգենտինացին երեք գոլ խփեց, սակայն վերջին 13 տուրերի ընթացքում չի կարողանում աչքի ընկնել:

«Որոշ խաղերում ամեն ինչ այնպես չի դասավորվել, ինչպես ցանկանում էի: Կարծում եմ` սա անգլիական ֆուտբոլին հարմարվելու մի մասն է: Ես շատ լավ սկսեցի, ակնկալիքները մեծացան, բոլոր մտածեցին, որ կշարունակեմ նույն ոգով… Բայց ֆուտբոլում լինում են վերելքներ և վայրէջքներ: Յուրաքանչյուր տեղափոխությունից հետո ինձանից ժամանակ է պահանջվել նոր երկրին համարվելու համար: Պարզապես պետք է տնքնաջան աշխատեմ»,-դի Մարիայի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Նախորդ հոդվածը‘ՃՏՊ Ռուսաստանում. Հոսպիտալացվել են ՀՀ քաղաքացիներ’
Հաջորդ հոդվածը‘Սերխիո Ռամոս. «Ֆուտբոլը խաղ է, որում վաղ թե ուշ գալիս է այն պահը, երբ դու պարտվում ես ու դուրս ես մնում մրցաշարից »’