‘ Անխել Դի Մարիա. « Մադրիդում եղել եմ 4 տարի, և եկել էր փոփոխությունների ժամանակը: Շատ էի ուզում ուժերս փորձել Անգլիայի առաջնությունում»’

720

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը, ով ամռանը տեղափոխվեց «Ռեալից», հայտարարել է, թե չի ափսոսում, որ հեռացել է «Արքայական ակումբից»: Արգենտինացի կիսապաշտպանի խոսքերով՝ ինքը երազել է տեղափոխվել անգլիական ակումբ:

«Ռեալի» հետ ես ամեն ինչ եմ շահել. Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը, Չեմպիոնների լիգան, Իսպանիայի սուպերգավաթը: Շահել եմ ամեն ինչ, բացի՝ աշխարհի ակումբային առաջնությունից, որովհետեւ այդ պահին արդեն «Մանչեսթր Յունայթեդի»-ի խաղացող էի: Մադրիդում եղել եմ 4 տարի, և եկել էր փոփոխությունների ժամանակը: Շատ էի ուզում ուժերս փորձել Անգլիայի առաջնությունում: Պրեմիեր լիգայում հայտնվելը մանկուց իմ երազանքն է եղել»:

Նախորդ հոդվածը‘«Ռոսնեֆտ»-ի մենաշնորհի արդյունքում Հայաստանում բենզինը թանկ է 20%-ով’
Հաջորդ հոդվածը‘Կուադրադո.«Այնպես որ՝ ինձ կարելի է համարել «Մանչեսթերի» նախկին խաղացող»’