‘«Անխնա ոչնչացվում են հայրենի անտառների վերջին մնացորդները» (լուսանկարներ)’

1341

«Արշավականներ» հայրենագիտական ակումբը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ և գրառում է կատարել, որտեղ ասվում է, որ Իջևանի Գետահովիտ գյուղի մոտ «անխնա ոչնչացվում են հայրենի անտառների վերջին մնացորդները »: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Իջևանի Գետահովիտ գյուղից արևմուտք ընկած լեռներում, ծովի մակարդակից 1300-1400 մ բարձրության վրա, անխնա ոչնչացվում են հայրենի անտառների վերջին մնացորդները: Ընդորում, անզեն աչքով էլ երևում է, որ հատում են բացառապես առողջ ծառեր, այսինքն՝ համապատասխան մարմինների հավաստիացումներն այն մասին, թե դրանք ընդամենը սանիտարական հատումներ են, պարզապես աբսուրդի ժանրից են…»:

Նախորդ հոդվածը‘Էմիլ Բուդաղյան. Սուրիկ Խաչատրյանը կրակել է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լայքն ու Առաջին նախագահը’