‘Անկախության հանրաքվե-22. Բոլորս բոլորիս առջեւ պատասխանատու ենք եւ չաշխատելը դավաճանություն է’

1343

22 տարի առաջ՝ 1991թ. Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Անկախության հանրաքվեն, որի արդյունքում Հայաստանը հռչակվեց անկախ պետություն: Դա մի գործընթաց էր, որին լծվել էին բոլորը՝ մեծ ու փոքր, բանվոր թե գյուղացի, աղքատ թե հարուստ: Դա մի գործընթաց էր, որին իրենց ավանդը դնելը մեծ պատիվ էին համարում  մեր ազգի մտավորականները, սերուցքը: Ահավասիկ, ներկայացնում ենք սեպտեմբերի 21-ի հանրաքվեի եւ անկախ պետականության գործընթացին մասնակցած մտավորականների խոսքը՝ հանրաքվեի ժամանակ:

Հրանտ Մաթեւոսյան

Անկախությունը հանրապետություն ընկած պատուհաս չէ՝ որ ամենքիս ու ամեն ինչ տակնուվրայեր եւ Հայոց աշխարհով անցնող փրկիչ չէ՝ որ փշերից կախվելով խնդրեինք չանցնել, կուռք դարձնեինք ու պաղատանքի ծնդկեինք: Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի եւ դուստրերի ամենօրյա, ամենժամյա համարիր ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորս տեր կկարգի միմյանց ու երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի:

Հանրաքվեն ԱՅՈ կբերի թե ՈՉ, երկու դեպքում էլ ժողովրդի ու կառավարության գործը նույնն է մնալու – աշխատանքային նախաձեռնության բացարձակում, մի վիճակ, որ չպիտի բացառի ոչ ոքի՝ ոչ դիվանագետին, ոչ գիտնականին, ոչ բանվորին ու զինվորին: Բոլորս բոլորիս առջեւ պատասխանատու ենք եւ չաշխատելը դավաճանություն է:

Շարունակելի 

Նախորդ հոդվածը‘Երշիկեղենը թանկացել է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես էր Արամ Մանուկյանը համոզում Իրաքի դեսպանին, որ անմիջապես չճանաչի ՀՀ անկախությունը ‘