‘Անկախությունը խելքի գործ է. Արամ Մանուկյան. Տեսանյութ’

3927

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով 1990 թվականի օգոստոսի 23-ին ընթերցել է ՀՀ Անկախության հռչակագիրը, այսօր մամուլի ասուլիս է տվել: Ասուլիսի ժամանակ Արամ Մանուկյանը խոսել է ՀՀ  անկախության հռչակման մասին՝ նշելով, որ սերը բակավան չէ անկախություն պահելու համար:

«Խելքի  գործ է,  ապուշի, անգրագետի բան չի անկախությունը: Դու պիտի  տառապես, չարչարվես, պայքարես, դա երեխա մեծացնելու նման բան է: Ցավոք սրտի, մենք հիմա ոչ թե այս փաստաթղթի իրականացման, ուժեղացման փուլում ենք, այլ կորցնելու փուլում: Տարին տարվա վրա մենք կորցնում ենք այս արժեքի գոյությունը»,- ասաց Արամ Մանուկյանը:

Բացի դա, Արամ Մանուկյանը խոսել  է  նաև այսօր ստեղծված ներքաղաքական իրավիճակի, Ընտրական օրենսգրքի ու ՏԻՄ ընտրությունների մասին:

Նշենք նաև, որ այսօր Արամ Մանուկյանն ասուլիսից առաջ  լրագրողներին նվիրեց Անկախության հռչակագրի կրկնօրինակներից՝  իր մակագրությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Թադևոսյան

Նախորդ հոդվածը‘1990 թվականի այսօրը ընդունվել է Հայաստանի անկախության հռչակագիրը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ․ «Պորտուն» հաղթեց «Ռոմային», «Մոնակոն»՝ «Վիլյառեալին» (տեսանյութ)’