‘Անկախ խուզարկու. Ուիթնի Հյուստոնին սպանել է մաֆիան’

1180

Ամերիկյան հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվան պատմությունն անսպասելի շրջադարձ է ստացել: ԱՄՆ-ի ամենահայտնի մասնավոր խուզարկուներից մեկը՝ Փոլ Հյուբոլրը հայտարարել է, որ Հյուսթոնին սպանել են նարկոմաֆիային մեծ պարտք ունենալու պատճառով, գրում է Radar News լրատվական ծառայությունը:

Փոլ Հյուբոլը, որը երգչուհու մահվան մանրամասները բացահայտելու նպատակով անկախ քննություն էր սկսել, թմրավաճառների հետ շփումների միջոցով պարզել է, որ մահվան նախօրեին երգչուհին կոկաին է ձեռք բերել և բողոքել, որ իրեն սպառնում են սպանել՝ 1,5 միլիոն դոլարի պարտքը չվճարելու դեպքում:

Խուզարկուն պնդում է, որ Ուիթնիի մարմնի վրա հայտնաբերված վնասվածքները իրականում ծեծի մասին են վկայում, իսկ երկու հավանական մարդասպաններին նկարահանել են հյուրանոցի տեսախցիկները, որտեղ ապրում էր Հյուսթոնը:

Փոլ Հյուբոլն իր անցկացրած հետազոտության բոլոր նյութերը փոխանցել է Հետախուզությունների դաշնային բյուրո:

Հիշեցնենք, որ Հյուսթոնի մահվան պաշտոնական վարկածը՝ կոկայինի օգտագործման արդյունքում առաջացած սսրտային անբավարվածությունն է:

Նախորդ հոդվածը‘155 դպրոցի տնօրենը հերքում է «Դժվար ապրուստ» սերիալի թեմայով շարադրություն հանձնարարելու լուրը’
Հաջորդ հոդվածը‘Ռադամել Ֆալկաոն չի լքի «Ատլետիկոն»’