‘Անկարայի մերձակայքում հայտնաբերվել է 100 կիլոգրամ պայթուցիկ’

1323

Անկարայի անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են հարյուր կիլոգրամ նիտրոմեթան, որը կարող է օգտագործվել որպես պայթուցիկ, հաղորդել է թուրքական Aksam թերթը:

Ինչպես տեղեկացրել են ոստիկանությունում, պայթուցիկ նյութը պատկանում է Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցությանը, որի անդամներից մեկը ձերբակալվել է:

Նոյեմբերի 19-ին թուրքական զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ահաբեկչական գործողություններ է նախապատրաստել Անթալիայում G20 երկրների ղեկավարների մասնակցությամբ նոյեմբերի 15-16-ին անցկացվող  գագաթնաժողովի ընթացքում: Այդ մասին հայտնի է դարձել Անկարայում հոկտեմբերի 10-ին իրականացված ահաբեկչական գործողության հետաքննության ժամանակ: Ոստիկանները կասկածյալների համակարգիչներում տվյալներ են գտել, որ ԻՊ-ի գրոհայիններն ահաբեկչություն են նախապատրաստում, մասնավորապես՝ նրանք ծրագրում են գրոհներ կազմակերպել այն հյուրանոցների վրա, որտեղ հանգրվանելու էին երկրների ղեկավարները: Նաև հարձակումներ էին նախատեսվում Անթալիայի տուրիստական համալիրների և գիշերային ակումբների վրա:

Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչն սպանված է’
Հաջորդ հոդվածը‘Մալիի հյուրանոցում ահաբեկիչները 170 հոգու պատանդ են վերցրել’