Անկարայում ԱՄՆ դեսպանատուն․Ստամբուլում հավանական են ահաբեկչական գործողություններ

364

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը երկուշաբթի թողարկել է թարմացված նախազգուշացումներ ամերիկյան քաղաքացիների համար՝ հորդորելով զգոն լինել Թուրքիայում ահաբեկչական գործողությունների հավանականության կապակցությամբ։ Նախազգուշացումը տեղադրվել է դեսպանատան կայքում։

«ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին նախազգուշացնում է ահաբեկիչների հավանական և  անխուսափելի պատասխան հարձակումների մասին Ստամբուլում, եկեղեցիների, սինագոգների, դիվանագիտական ներկայացուցչությունների վրա և այլ վայրերում, որտեղ հաճախ են այցելում արևմտյան երկրների բնակիչները։ Հատկապես վտանգավոր են Ստամբուլի Բեյօղլու, Գալաթա, Թաքսիմ և Իսթիքլյալ շրջանները»,- հաղորդում է դեսպանատունը։

Դիվանագիտական առաքելությունը նշում է, որ այդ հաղորդագրությունը «թարմացնում է հունվարի 27-ի նախազգուշացումը, որը վերաբերում էր Եվրոպայում Ղուրանի այրման միջադեպին»։ Այն ժամանակ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատները նախազգուշացրել են արտասահմանցիների դեմ Թուրքիայում հնարավոր ահաբեկչական գործողությունների  մասին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹեհրանում Ուկրաինայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Հաջորդ հոդվածըՊաշտոնական. «Վալենսիան» հեռացրեց Գատուզոյին