‘Անկարան գործողություն կանցկացնի Սիրիայում’

1093

Թուրքական բանակը գործողություն կանցկացնի Սիրիայում՝ Եփրատից արևելք։

Այդ մասին Բուրսա քաղաքում ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իր որոշումը նա բացատրել է նրանով, որ Անկարան մտադիր չէ հանդուրժել սահմանամերձ բնակավայրերի գնդակոծություններն ու սադրանքները Սիրիայի տարածքից։

«Մենք հիմա կգնանք Եփրատից արևելք։ Այս լուրը մենք հաղորդել ենք Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին։ Մենք չենք կարող ոչինչ չանել, քանի դեռ սահմանամերձ շրջաններում կրակոցներ են հնչում։ Մենք կշարունակենք պայքարել նրանց դեմ, ովքեր մեր երկիրը թիրախ են դարձրել, կպայքարենք ահաբեկչական խմբավորումների դեմ, ինչպիսիք են FRTO-ն, ԻՊ-ը և Քրդստանի բանվորական կուսակցությունը»։

Ներկայումս Եփրատից արևելք ընկած տարածքները քրդական ինքնապաշտպանական ջոկատների վերահսկողության տակ են։

Ենթադրյալ գործողության մեկնարկի ժամկետների մասին չի հաղորդվում։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածը‘Ռունին ցանկություն ունի վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»’
Հաջորդ հոդվածը‘Ցույց՝ ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի’