‘Անկարան Եգիպտոսին 1 մլն դոլար է վճարել Հայոց ցեղասպանության մասին վկայող արխիվային փաստաթղթերի ոչնչացման դիմաց ‘

1369

Անկարան Եգիպտոսին 1 մլն դոլար է վճարել Հայոց ցեղասպանության մասին վկայող  արխիվային փաստաթղթերի ոչնչացման դիմաց: Փաստաթղթերը ոչնչացվել են Եգիպտոսում «Մահմեդական եղբայրների» իշխանության օրոք:

Վերը նշված փաստաթղթերը բավականին ծանր վիճակի մեջ կարող էին դնել Անկարային, քանի որ ծանրակշիռ փաստարկ կդառնային Ցեղասպանության հարցով դատավարության դեպքում:

Այդ առնչությամբ Եգիպտոսի «Ջիհադ» կուսակցության առաջնորդ Շեյխ Նաբիլ Նաիմը երկրի կառավարության նիստում, մասնավորապես, հայտարարել է, որ Եգիպտոսը պետք է պատասխանատվության ենթարկի Թուրքիային արխիվային փաստաթղթերի ոչնչացման համար, հաղորդում է  «ԱրմԻնֆոն»՝ հղում անելով թուրքական Demokrathaber-ին: 

Նախորդ հոդվածը‘Ժերար Պիկե. «Մենք հավատում ենք, որ կարող ենք հասնել մինչև եզրափակիչ և նվաճել Չեմպիոնների լիգայի Գավաթը»’
Հաջորդ հոդվածը‘Յակին. «Արդեն շփոթում եմ՝ քանի լեգեոներ կարելի էր ունենալ»’