‘Անկարան հանդես է գալիս Թուրքիայի և ՄՄ ազատ առևտրի գոտի ստեղծելու նախաձեռնությամբ’

817

Պաշտոնական Անկարան հանդես է գալիս Թուրքիայի և Մաքսային միության ազատ առևտրի գոտի ստեղծելու նախաձեռնությամբ: Ըստ 1tv.ru-ի, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը Սիդնեյում, որտեղ կայացել է G20 երկրների առևտրի նախարարների հանդիպում: Իր թուրք գործընկեր Նիհաթ Զեյբեքչիի հետ հանդիպումից հետո Ուլյուկաևը հաղորդել է, որ առաջարկություն է ստացվել նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների կիրառման վերաբերյալ: Ռուսաստանի նախարարի ասելով՝ Անկարան նաև շահագրգռված է Ռուսաստանում օդանավակայանների, ավտոմայրուղիների, երկաթուղիների հետ կապված տրանսպորտային կենտրոնի կառուցմամբ:

Նախորդ հոդվածը‘Կոբզոնին, Գազմանովին և Վալերիային արգելվել է մուտք գործել Լատվիա’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Հայրապետյանի ներկայացուցիչները խնդրում են «գործարարի վրա շինծու գործ կարողներին չնույնականացնել ՌԴ բարձրագույն իշխանության հետ»’