Անկարան մինչև նախագահական ընտրությունները չի փոխի դիրքորոշումը Շվեդիայի անդամակցության շուրջ

187

Թուրքիայի իշխանություններն առնվազն մինչև այս տարվա մայիս կայանալիք նախագահական ընտրությունները  չեն վերանայի իրենց դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ, հաղորդում է Hurriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթը նշում է, որ հունվարի 21-ին Ստոկհոլմում թուրքական դեսպանատան մոտ Ղուրանի այրումից և դրա մասին Անկարայում պաշտոնատար անձանց հայտարարություններից հետո Շվեդիան «հույս չպիտի ունենա դաշինք մտնելու հարցում ստանալու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրների աջակցութունը»։

Թուրքական խորհրդարանըի կողմից ՆԱՏՕ-ին հյուսիսային այդ երկրի անդամակցության հեռանկարն ամբողջությամբ կախված կլինի Թուրքիայի հետ Շվեդիայի ստորագրած՝ ահաբեկչությանը դիմակայելու և երկկողմ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ հուշագրի կատարումից, սակայն մինչև ընտրությունները դա հազիվ թե տեղի ունենա, նշում է Hurriyet-ը։

Թուրքական պաշտոնական Anadolu գործակալությունը երեքշաբթի հրապարակել է Twitter-ում տեղացի 50 հազար բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքները՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ հարցվածների 92,5 %-ը դեմ է Շվեդիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին։ Գործակալությունը մտադիր է հարցման արդյունքները փոխանցել Շվեդիայի իշխանություններին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳերասիմով․ Ուկրաինան հիբրիդային պատերազմի համար օգտագործելը ՌԴ-ի գլխավոր սպառնալիքներից է
Հաջորդ հոդվածըԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել ՌՈՒԵ 22 ներկայացուցչի նկատմամբ