Անկարա․ Թուրքիան չի միանա պատժամիջոցներին ընդդեմ Ռուսաստանի

373

Թուրքիան չի միանա այն պատժամիջոցներին, որոնք Արևմուտքը սահմանել է Ռուսաստանի դեմ ուկրաինական ճգնաժամի պատճառով։

Այդ մասին կիրակի օրը Haberturk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը։

«Մենք Ռուսաստանի նկատմամբ հավասարակշռված քաղաքականություն ենք վարում։ Մենք պատժամիջոցներ չենք մտցնում և չենք էլ միանա դրանց։ Մենք պետք է մեր շահերը հետապնդենք։ Եթե բոլորը քանդեն կամուրջները, այդ դեպքում ո՞վ է խոսելու Ռուսաստանի հետ։ Մեր տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ այնպիսի բնույթի են, որ պատժամիջոցներ մտցնելը ավելի մեծ վնաս կհասցնի Թուրքիայի, քան ՌԴ-ի տնտեսությանը։ Մենք հստակ դիրք ենք գրավել պատժամիջոցների հարցում, և Արևմուտքն այն ընդունել է»,- ասել է Էրդողանի ներկայացուցիչը։

Այնուամենայնիվ, հավելել է  Կալինը, Թուրքիայի նկատմամբ ժամանակ առ ժամանակ ճնշում է գործադրվում պատժամիջոցներ սահմանելու հարցով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըCNN․ ԱՄՆ-ը Ուկրաինային կփոխանցի միջին և մեծ հեռահարության ՀՀՊ համակարգեր
Հաջորդ հոդվածը«Լիվերպուլը» պատրաստ է վաճառել Մոհամեդ Սալահին