Մինչ ընտրությունները Էրդողանի և Ասադի հանդիպումը քիչ հավանական է

283

Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար Ասադի հանդիպումը մինչ ընտրությունները` քիչ հավանական է։

Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահին կից անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ  Չահրի Էրհանը։

Նախագահական ընտրությունները Թուրքիայում, ինչպես ավելի վաղ հայտարարել է նախագահ Էրդողանը, կայանալու են մայիսի 14-ին։ Սպասվում է, որ նախագահը դրա վերաբերյալ հրամանագիր կստորագրի մարտի 10-ին։

«Նախագահ Էրդողանը սկզբունքորեն դեմ չէ նման հանդիպմանը, սակայն ավերիչ երկրաշարժերն ամեն ինչ փոխեցին։ Նախագահի ամբողջ ժամանակացույցը փոխվել է․ նա շաբաթվա երեք օրն անցկացնում է աղետի գոտում։ Մինչև ընտրությունները մնացել է 74 օրվանից քիչ, այնպես որ չեմ կարծում, որ հնարավոր կլինի գնալ ու լուսանկարվել Ասադի հետ։ Հնարավոր է՝ հանդիպումը կայանա ընտրություններից հետո»,- հայտարարել է Էրհանը։

Էրդողաննն ավելի վաղ հայտարարել էր, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի առաջնորդների հանդիպում անցկացնել, բայց դրան պետք է նախորդի հետախուզական ծառայությունների, պաշտպանության և ԱԳՆ նախարարությունների ղեկավարների հանդիպումը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրիկ տեն Հագը՝ Լիվերպուլից կրած պարտության մասին
Հաջորդ հոդվածըԴիվանագետ․ ՀԱՊԿ-ը և ՇՀԿ-ն շատ հատվող գծեր ունեն