‘Անկարգությունների պատճառով եզրափակիչ հանդիպումը դադարեցվել է. Տեսանյութ’

873

Բասկետբոլի Հունաստանի Գավաթի եզրափակիչ հանդիպումը երկու սկզբունքային մրցակցների՝ «Օլիմպիակոսի» եւ «Պանատինաիկոսի» միջեւ դադարեցվել տրիբունաներում ծագած անկարգությունների պատճառով, հայտնում է Talkbasket-ը:

Դեռ մինչեւ հանդիպումը, վարժանքների ժամանակ «Պանատինաիկոսի» խաղացող Կայլ Հայնսի ուղղությամբ ճայթռուկ էին նետել, որը այրել էր նրա մազերը:

Հանդիպման ընթացքում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից. բախումներ են սկսվել ոչ միայն երկրպագուների, այլ նաեւ VIP հյուրերի միջեւ: Այնուհետեւ անկարգությունները տեղափոխվել խաղադաշտ: Ընդ որում, միմյանց էին բախվել ոչ միայն մրցակից թիմերի, այլ նաեւ նույն թիմի երկրպագուները:

Ի վերջո, հանդիպման մրցավարը ստիպված է եղել խաղացողներին հանդերձարան ուղարկել:

Նախորդ հոդվածը‘Թուրք-սիրիական սահմանադռանը պայթյունի հետեւանքով բազմաթիվ մարդիկ զոհվել եւ վիրավորվել են’
Հաջորդ հոդվածը‘«Էնէրգետիկ» ցույցեր Բուլղարիայում. նախարարին հարվածել են ձնագնդիկներով ‘