‘Անկարգություններ Բանգկոկում. Երկու զոհ, ավելի քան 140 վիրավոր’

1125

Բանգկոկում դարձյալ անկարգությունների ալիք է բարձրացել: Ընդդիմության կողմնակիցները փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ կառավարությունը հրաժարվել է ընտրական հանձնաժողովի՝ խորհրդարանական ընտրությունները հետաձգելու առաջարկից, հաղորդել է  «Россия 24» հեռուստաալիքը:

Երեկ հանձնաժողովը իշխանություններին կոչ էր արել հետաձգել քվեարկությունը, քանի որ կառավարության և ընդդիմության միջև «դեռ խաղաղություն չի հաստատվել»: Սակայն երկրի փոխվարչապետը պարզաբանել էր, որ երկրի օրենսդրությունը  քվեարկության օրվա փոփոխություն չի նախատեսում:

Ծայր առած անկարգությունների հետևանքով Բանգկոկում երեկ զոհվել է ոստիկանության սպա , ինչպես նաև՝ մի տաքսու վարորդը, ով ցուցարարներին ընդամենը խնդրել է ազատել ճանապարհը: Սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, թե իբր տաքսու վարորդը ամբոխի մեջ ինքնաշեն ռումբ է նետել, սակայն դա ապացուցող ոչ մի փաստ ոստիկանները չեն հայտնաբերել: Ցուցարարները օգտագործել են հրազեն և ինքնաշեն պայթուցիկներ: Ցույցը ցրելու նպատակով ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել: Վիրավորվել է առնվազն 143 մարդ, այդ թվում՝ 25 ոստիկան, հաղորդում է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Հիմնական ավտոճանապարհները բաց են’