Անկարգություններ Բրազիլիայում

312

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցները հունվարի 8-ին բախումների մեջ են մտել ոստիկանության հետ և ներխուժել են մայրաքաղաք Բրազիլիայի կառավարական շենքեր։

Ցուցարարները տակնուվրա են արել խորհրդարանի, Դաշնային գերագույն դատարանի և պետության ղեկավարի աշխատանքային նստավայրի շենքերը։

Հնարավոր վիրավորների կամ զոհերի մասին առայժմ տվյալներ չկան։

Միջազգային շատ քաղաքական գործիչներ դատապարտել են ցուցարարների գործողությունները և իրենց աջակցությունն են հայտնել երկրի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային և նրա կառավարությանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըIFFHS․ Ազգային թիմերի լավագույն մարզիչների տասնյակը
Հաջորդ հոդվածըԶիդանը հրաժարվել է գլխավորել Բրազիլիայի, Պորտուգալիայի եւ ԱՄՆ-ի հավաքականները