‘Անհայտ ահաբեկչական խմբավորումը սպառնում է ԻՊ-ի դեմ դաշինքի մասնակից եվրոպական պետություններին’

1064

Եգիպտոսում իր մասին հայտարարած նոր ծայրահեղական խմբավորումը սպառնացել է ահաբեկչական գրոհներ իրականացնել այն երկրների դեսպանատների և ներկայացուցչությունների վրա, որոնք մասնակցում են «Իսլամական պետության» դեմ դաշինքին: Այդ մասին երեկ երեկոյան տեղեկացրել է «Ալ-Վասաթ» լրատվական կայքը:

Համացանցում տեղադրված հայտարարության համաձայն՝ իրենց «Եգիպտոսի խալիֆայության մարտիկներ» անվանող գրոհայինները հավատարմության երդում են տվել ԻՊ պարագլուխ Աբու-Բաքր ալ-Բաղդադիին: Մասնավորապես՝  նրանք իրենց գլխավոր թիրախ են հայտարարել ԱՄՆ-ի և արևմտյան երկրների դիվանագիտական առաքելությունները: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Երեւանը քննարկում է Ցյուրիխյան արձանագրությունները հետ կանչելու հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘Դատարանը կասեցրել է կոռուպցիայի գործի քննությունը, որով անցնում էր Սարկոզին’