Անհայտ անձը պատանդներ է վերցրել Տյումենում

640

Անհայտ հանցագործը երկու կամ երեք հոգու պատանդ է վերցրել Տյումենի խնայողական բանկի մասնաճյուղում։ Ոստիկանությունը հաստատել է պատանդառության փաստը։

Տղամարդը չորեքշաբթի առավոտյան պայուսակով մտել է բանկ և հայտարարել, որ պայուսակում վտանգավոր առարկա կա։

Նա հայտարարել է, որ ինքը փողի կարիք ունի, և սպառնացել է պայթեցնել պայուսակում գտնվող ինքնաշեն պայթուցիկ սարքը։

Անվտանգության նկատառումներով՝ այն շենքից, որի առաջին հարկում է գտնվում խնայբանկը, տարհանվել են բնակիչները։

Բանակցությունների արդյունքում հաջողվել է պատանդառուին համոզել, որ բաց թողնի պատանդներին և հանձնվի։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են բանկ ներխուժած տղամարդուն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱմստերդամում հայտնի լրագրող է ծանր վիրավորվել
Հաջորդ հոդվածըՓրկարարները ծովից հանում են աղետի ենթարկված օդանավի ուղևորների մարմինները