‘Անհայտ անձինք առեւանգել են Կառլոս Տեւեսի հորը ‘

886

 

 

 

Անհայտ անձինք առեւանգել են հայտնի արգենտինացի ֆուտբոլիստ, իտալական «Յուվենթուսի» հարձակվող Կառլոս Տեւեսի հորը եւ խոշոր փրկագին են պահանջում, այսօր տեղեկացրել է Infobae կայքը՝ հղում անելով ոստիկանության իր աղբյուրին:
Ըստ աղբյուրի, դեպքը տեղի է ունեցել Մորոն քաղաքում: Առեւանգողները կապ են հաստատել Տեւեսի ընտանիքի հետ եւ տեղեկացրե են, որ ֆուտբոլիստի հոր համար խոշոր փրկագին են պահանջում: Որոշ տվյալների համաձայն, նրանք բանակցություններ են վարել Կառլոս Տեւեսի հետ, որն այժմ գտնվում է Թուրինում: Հանցագործները նախ կանգնեցրել են ավտոմեքենան, որի մեջ է եղել Տեւեսի հայրը, եւ ցանկացել են կողոպտել նրան, սակայն երբ պարզել են, թե ով է նա, որոշել են նրա որդուց փրկագին պահանջել:   

 

 

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Ուսանողների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը մեջբերեց «հայտնի մտավորական» Նիցշեին’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնի հայտնի «Վարունգ» երկնաքերը վաճառքի է հանվել’