‘Անհայտ անձինք կողոպտել են Բեռլինի բանկը’

784

Հունվարի 13-ի գիշերը անհայտ հանցագործները 30 մետրանոց թունելի միջոցով կողոպտել են բեռլինյան բանկերից մեկի պահեստը, փոխանցում է РИА Новости-ն:

Կողոպուտը տեղի է ունեցել Volksbank բանկի մասնաճյուղերից մեկում: Ըստ երևույթին՝ հացագործությունը բավականին երկար ժամանակ է նախապատրաստվել: Գողերը բանկի տակ տեղակայված ստորգետնյա ավտոտնակից 30 մետրանոց թունել են փորել դեպի պահեստը:

Ոստիկանության ներկայացուցիչը հրաժարվել է հայտնել, թե գողերին որքան գումար է հաջողվել տանել:

Նախորդ հոդվածը‘Ունենալով լիցենզիա՝ ընկերությունը երկու տարի չի կարողանում առևտուր կազմակերպել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն հույս ունի Սիրիայի վերաբերյալ դիրքորոշումները համաձայնեցնել Ռուսաստանի հետ’