‘Անհայտ անձինք Ուկրաինայում տապալել են Լենինի հուշարձանը’

823

Անհայտ անձինք տապալել ու կոտրել են Ուկրաինայի Կիևյան շրջանի Ֆաստով քաղաքի վարչական շենքի առջև տեղադրված Լենինի արձանը: Քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով, այսօր հաղորդել է շրջանային միլիցիայի կայքը:

Դեպքի մասին ահազանգն ստացվել է այսօր վաղ առավոտյան: «Անհայտ անձինք պարանի օգնությամբ տապալել են հուշարձանը, ինչի հետևանքով վեց մետրանոց արձանը վնասվել է», ասվում է միլիցիայի հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի քրեական օրենսգրքի «Խուլիգանություն» հոդվածով նախատեսված է դրամական տուգանք կամ կալանք՝ վեց ամսով, կամ ազատազրկում՝ մինչև հինգ տարի ժամանակով: Այժմ իրավապահները օպերատիվ-որոնողական միջոցներ են ձեռնարկել՝ վանդալիզմի ակտ իրականացրած անձանց հայտնաբերելու նպատակով, հաղորդում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ձեր ռեալ պոլիտիկը մեր պայքարին վնաս չի’
Հաջորդ հոդվածը‘Պատերազմ է սրտներն ուզում, հասկանում ես…’