‘Անհայտ ռազմական ինքնաթիռները հարված են հասցրել Տրիպոլիի ուղղությամբ’

987

Օգոստոսի 18-ին անհայտ ռազմական ինքնաթիռները հարված են հասցրել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի ուղղությամբ: Ինչպես հայտնում է BBC-ին, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ դեռեւս չկան, սակայն  նրանց թիվը կարող է հասնել տասնյակների:

Լիբիայի կառավարությունը չի տիրապետում բավարար տեղեկատվության, որպեսզի բացահայտի հարձակվողներին: Լիբիական հեռուստաընկերությունների փոխանցմամբ՝ հարձակման են ենթարկվել Միսրատանի զինյալների դիրքերը, որոնք արդեն մեկ ամսից ավել է, ինչ երկրի արեւմուտքում կռվում են  Զինտանայի խմբերի դեմ՝ Տրիպոլիի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու նպատակով:

Հիմնական մարտերը տեղի են ունենում Բենղազում եւ Տիրպոլիի օդանավակայանի շրջակայքում:

Reuters-ի փոխանցմամբ՝ հնարավոր է, որ հարձակումը կազմակերպվել է ապստամբ գեներալ Խալիֆա Խաֆտարի կողմից, որի ուժերը հրաման են ստացել վերացնելու Տրիպոլիի զինյալներին, որոնք պարբերաբար հարձակվում են խաղաղ բնակչության վրա: Պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չկա:

Լիբիական նախկին գեներալ Խալիֆա Խաֆտարը մի քանի ամիս առաջ պատերազմ էր հայտարարել ընդդեմ իսլամական ծայրահեղականների: Մինչ այս պահը նրա ենթակայության տակ գտնվող ուժերը գործում  էին միայն երկրի արեւելքում: 

Նախորդ հոդվածը‘«Չելսին» հաղթեց «Բերնլիին»(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դևիդ Մոյեսը՝«Մանչեսթր Յունայթեդ»-ում իր վերջին օրվա և այլ հարցերի մասին’