‘«Անհապաղ պատասխանատվություն է պահանջում Ս. Օհանյանից և Յու. Խաչատուրովից»’

2142

Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքում մեկնաբանել է հերթական դեպքը, երբ ՀՀ քաղաքացին հայտնվել է Ադրբեջանի տարածքում և գերեվարվել: Աբգարյանը գրում է.

Մեր պաշտպանության նախարարությունը կրկեսի վերածվելու հակում ունեցող հիմնարկություն է հիշեցնում: Ակնհայտ երևում է, որ Տավուշում կամ մենք դիրքեր ու դիրքապահներ չունենք, կամ էլ եթե ունենք, դրանք կտրված են մեկը մյուսից մեծ հեռավորություններով: Այլապես անհասկանալի է, թե ինչո՞ւ են հայ բնակիչները այդքան հաճախակի «մոլորվում» և հայտնվում ադրբեջանցիների ձեռքում: Ես սրանում այնքան էլ վստահ չեմ և ինձ իրավունք եմ վերապահում ենթադրել, որ ադրբեջանցիները համապատասխան պահին անարգել մտնում են մեր տարածքը և փախցնում-տանում են մեր գեղցիներին: Եւ կամ՝ կարելի՞ է ենթադրել, որ մեր դիրքապահ ենթասպայական կազմի «ուռող» տղերքը զանազան շահավետ հիմքերի վրա մասնակցություն ունեն այսպիսի դեպքերում: Տվյալ պարագայում ակնհայտ է դառնում այն, որ տեղամասերը, որոնցում տեղի են ունենում այդպիսի դեպքեր, փաստորեն ադրբեջանցիների հսկողության տակ են և չեն պաշտպանվում հայերի կողմից: Սա պատահականություն չէ այլևս, սա պետական մասշտաբի հանցագործություն է, որը, գումարվելով զինվորների սպանություններին, ինքնասպանություններին, խեղումներին և գոմեշի մսին, արդեն անհապաղ պատասխանատվություն է պահանջում անմիջականորեն պաշտպանության նախարար Ս. Օհանյանից և գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովից:

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ Եվրոպայի քաղաքական վերնախավից որևէ մեկը չի հանդիպել Սերժ Սարգսյանին. «168 ժամ»’
Հաջորդ հոդվածը‘Երևանում հնարավոր է «տոնական» անձրև’