‘Անհետացած զինծառայողը ինքնակամ ներկայացել է զորամաս’

841

ՀՀ ՊՆ Լուսակերտի  N զորամասը ինքնակամ լքած  ժամկետային զինծառայող Տարոն Հայրունին այսօր առավոտյան ինքնակամ ներկայացել է զորամաս:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 
Արծրուն Հովհաննիսյանը միաժամանակ դժվարացել է ասել  զինծառայողը կենթարկվի քրեական պատասխանատվության, թե ոչ:
Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ անհետացել է զինված ուժերի ժամկետային զինծառայող: Այնուհետև ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ զինծառայողն ինքնակամ է լքել զորամասը:

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ-ը վստահեցնում է. Օձերը տեղափոխվել են անվտանգ տարածք’
Հաջորդ հոդվածը‘Որտե՞ղ անցկացնել ամառային հանգիստը (տեսանյութ)’