‘Անհետացել է հյուսիսկորեական դեսպանի դուստրը’

1122

Իտալիայում դեսպանի պարտականությունները կատարող և այդ երկրում քաղաքական ապաստան հայցած հյուսիսկորեացի դիվանագետ Չո Սոն Գիլի 17-ամյա դուստրը, հնարավոր է, բռնի կերպով վերադարձվել է հայրենիք:

Նման ենթադրություն է արել հյուսիսկորեացի նախկին բարձրաստիճան մի դիվանագետ, որը 2016 թ. փախել է Հարավ և այժմ ապրում է Սեուլում:

Նրա խոսքով՝ աղջիկը, որը, ենթադրաբար, դպրոց էր հաճախում Հռոմում, նոյեմբերին՝ մինչև ծնողներին միանալը, որոնք այդ ժամանակ համարվում էին անհայտ կորած, տեղափոխվել է Հյուսիսային Կորեա: Ավելի ուշ պարզվեց, որ աղջկա ծնողները քաղաքական ապաստան են խնդրել:

Սեուլում բնակվող նախկին դիվանագետը պատմել է, որ ինքն առաջ Չո Սոն Գիլին և նրա կնոջը խորհուրդ էր տալիս տեղափոխվել Սեուլ, բայց հիմա չարժի, որ նրանք այդպես վարվեն: Որովհետև ԿԺԴՀ-ից Հարավ փախչելը շատ ավելի ծանր հանցագործություն է համարվում, քան փախուստը մի երրորդ երկիր:

Այդ միջադեպը կարող է ստվեր գցել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների վրա, որը նախատեսված է փետրվարի 27-28-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Գումար՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունները կատարելու համար’
Հաջորդ հոդվածը‘Սովետական Հայաստանի հիմնի վերադարձը սիմվոլիկ սահմանի խախտում է’