‘Անհետացել է Հյս.Կորեայի առաջնորդի հորաքույրը. ԶԼՄ-ներ’

990

Հնարավոր է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հորաքույրը ինքնասպան է եղել: Այդ մասին` հղում կատարելով կառավարության իրենց աղբյուրներին հաղորդում են հարավկորեական ԶԼՄ-ները: Նման հայտարարություն անելու հիմք է հանդիսացել այն, որ Չեն Ընի հորաքույրը` Կիմ Գյոն Հին երկար ժամանակ չի ներկայացել հանրությանը: ԶԼՄ-ների աղբյուրները նաեւ ենթադրում են, որ Ընի հորաքույրը կարող է մահացած լինել սրտի կաթվածից: Հարավկորեական հետախուզության անանուն աղբյուրը նաեւ նշում է, որ իրենց հետախուզությունը փորձում է պարզել` արդյո՞ք Չեն Ընի հորաքույրը չի մեկնել արտերկիր` բուժման նպատակով: Պաշտոնական Պհենյանը որեւէ բան չի հաղորդել Գյոն Հիի մահվան կամ հիվանդության մասին:

Հիշեցնենք, որ Հիի ամուսինը` Չան Սոն Տհեքը մահապատժի էր ենթարկվել դեկտեմբերի 12-ին: Նա համարվում էր Հյուսիսային Կորեայի «երկրորդ մարդը»: Նրան մեղադրել են կոռուպցիայի եւ շվայտ կյանք վարելու համար: Ըստ որոշ տեղեկությունների, Տհեքին մահապատժի են ենթարկել` մերկ նետելով սոված շներով լի փոսը: Ինքը` Հյուսիսային Կորեայի առաջնորդ Չեն Ընը հայտարարել է, թե Տհեքի մահը հնարավորություն է տվել ավելի կուռ դարձնել ազգի միասնականությունը:

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. մյուս ճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանի կինը «պատվեր» է համարում ամուսնու նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը. Ազատություն’