Անհետ կորածներն 8-ն են

595

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորածներն այս պահի դրությամբ 8-ն են, նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում:

Անհետ կորած 8 քաղաքացիներն են Գագիկ Կարապետյանը, Արտավազդ Հայրապետյանը, Վանիկ Ամիրխանյանը, Կսենիա Բադալյանը (ծնված 1981 թ․),  Արամ Հարությունյանը, Դավիթ Մխիթարյանը, Մեհրի Թահերին (ԻԻՀ քաղաքացի) և Գեղամ Պետրոսյանը (ծնված 1985 թ․)։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․ և Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․ և անձը չպարզված երկու քաղաքացու դի)։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Նախորդ հոդվածըՇոյգուի կարծիքով՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցման առիթը «հատուկ գործողությունը» չէ
Հաջորդ հոդվածըՇոյգու․ Քիմիական զենք կիրառելու հնարավորության մասին պնդումներն անհեթեթ են