‘Անհետ կորած երիտասարդի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով ‘

1039

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 8-ին ԼՂՀ ոստիկանությունում տեղեկություն էր ստացվել Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Մեխակի Ցականյանի անհայտ կորելու մասին:

ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ս. Ցականյանի դին 2014 թվականի հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում: Նոր Էրքեջի գյուղապետ Արա Հովհաննիսյանի խոսքով՝ դիակը տեղափոխել են Ստեփանակերտ՝ փորձաքննության:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Երկիր դրախտավայր և երկիր աշխատավայր’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը՝ ցուցարարներին. Ուրեմն զբաղվո՜ւմ ենք. ԳԱԼԱ’