Անհնազանդության ակցիաներից բերման է ենթարկվել 70 մարդ. «Արմենպրես»

469

Երևանում անցկացվող անհնազանդության ակցիաներից առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 70 մարդ, «Արմենպրես»ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից: Ոստիկանությունից նշել են, որ նրանք բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար:

Ընդդիմությունը վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ է անցկացնում Երևանի տարբեր հատվածներում: Առանձին խմբերով փակում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, անցկացնում են երթեր ու հավաքներ, հայտնում է «Արմենպրես»–ը:

Նախորդ հոդվածըՓսակի․ Բայդենը պաշտպանում է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունը
Հաջորդ հոդվածըՆազարբաևի քրոջ ընկերությունում մաքսանենգ ապրանք է հայտնաբերվել