‘Անձրևը մաքրում է բոլոր հետքերը, բայց երբեմն էլ բացահայտում է դրանք’

1879

Բաքվում արգելել են կենդանության օրոք գերեզմանոցում հուղարկավորության տեղ գնել: Այդ մասին տեղեկացրել է քաղաքացիական ծառայությունների աշխատակիցը, որը պարզաբանել է, թե «եթե որևէ մեկն ուզում է ազատ տեղ պահել մերձավորների գերեզմանի մոտ, մենք դա հաշվի ենք առնում, սակայն ովքեր կենդանության օրոք ուզում են տեղ գնել գերեզմանոցում, մենք այդ դիմումները չենք քննում»:

Ի դեպ, 2013 թ. նոյեմբերին Բաքվի վարչական տարածքում գտնվող ավաններից մեկի մի փողոց սալարկել էին… գերեզմանաքարերով: Այդ մասին պատմել են տեղի բնակիչները: Նրանց խոսքով՝ կոմունալ ծառայություններն այդ վայրում ջրատար են անցկացրել: Աշխատանքներն ավարտելուց հետո նրանք սալաքարեր են բերել ու սալարկել ճանապարհը: Մի քանի օր անց ուժեղ անձրև է տեղացել, որը սալաքարերի վրայից մաքրել է փոշին, որից հետո պարզ է դարձել, որ փողոցի այդ բանուկ հատվածը սալարկվել է գերեզմանաքարերով, որոնց վրա դաջված են եղել հանգուցյալների նկարները:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘2-րդ փուլ, լրագրողների քանակի սահմանափակում, գունավոր թերթիկներ. Նոր ԸՕ-ի «մեխերը»’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Յանուկովիչին հրապուրում է «սեքսուալ նվերով»’