Անյելին հանդես է եկել հայտարարությամբ՝ Սուպերլիգայի վերաբերյալ

356

«Յուվենտուսը» պաշտոնական կայքում հրապարակել է նախագահ Անդրեա Անյելիի նամակը ակումբի բաժնետերերին` Եվրոպայի Սուպերլիգայի կարևորության վերաբերյալ:

«Սա հարթակ չէ, որտեղից պետք է կրկնել Սուպերլիգայի տեղծման պատճառները, բայց պատեհ առիթ է տեղեկացնել ձեզ, որ նոր մրցաշարը, որի նպատակն է աշխարհին ներկայացնել ֆուտբոլի պատմության լավագույն մրցաշարը, հիմնված է երեք հիմնական արժեքների վրա, որոնց նպատակն է ապահովել ֆուտբոլային ոլորտի կայունությունը:

Առաջինը՝ ծախսերի վերահսկման և տարբեր մրցաշարերում հավասար մրցակցության ապահովման ընդհանուր շրջանակ:

Երկրորդը՝ համերաշխության և փոխօգնության սկզբունքների ամուր հանձնառություն:

Երրորդը՝ կենտրոնացում եվրոպական մրցաշարերում թիմերի ելույթների վրա և այն, թե ինչպես են ակումները նպաստում երիտասարդ ֆուտբոլիստների զարգացմանը ՝ որպես սպորտային արժանիքների նոր սկզբունքների հիմնական տարրեր:

Սա նոր մերիտոկրատական պարադիգմա է և վերադարձ ծախսերի վերահսկման և թափանցիկության հիմունքներին: Ծրագրի առանցքում այն ​​կունենա երեք կատեգորիայի շահագրգիռ կողմեր.

1) Երկրպագուներ, որոնք թելադրում են շուկայի պահանջարկը.

2) Ֆուտբոլիստներ, որպես շոուի հիմնական աստղեր` ինչպես ակումբային, այնպես էլ միջազգային մրցաշարերում.

3) Ներդրողները, ովքեր վերցնում են ոլորտի ողջ ռիսկն իրենց վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածըՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ չի սահմանի Սուպերլիգայի հիմնադիր ակումբների նկատմամբ
Հաջորդ հոդվածըՈ՞րն է Մբապեի և Նեյմարի կոնֆլիկտի պատճառը