‘Աննախադեպ ընթացք ԱԺ-ում. ընդդիմությունը արտահերթ նիստ կհրավիրի’

1832

iLur.am-ի տեղեկություններով Հայ ազգային Կոնգրեսին հաջողվել է հավաքել անհրաժեշտ քանակությամբ պատգամավորական ստորագրություններ` նոյեմբերի 21-ին, ժամը 12.00-ին արտահերթ նիստ գումարելու համար: Այսպիսով, նոյեմբերի 21-ին կկայանա ԱԺ արտահերթ նիստ` որի օրակարգում ընդգրկվելու են ՀՀ Ընտրական օրենսգրքում, Բնակչության պետական ռեգիստրում, ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը:
Ըստ մեր տեղեկությունների, անհրաժեշտ 44 ստորագրության փոխարեն արդեն հավաքվել է 45 ստորագրություն: Չի բացառվում, որ այդ թիվը կարող է ավելանալ, եթե նախաձեռնությանը միանան նաեւ «Ժառանգություն» խմբակցության 3 պատգամավորները` Ռուբիկ Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանն ու Թեւան Պողոսյանը:
Կոնգրեսի նախաձեռնությանը միացել են ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները, ինչպես նաեւ «Ազատ Դեմոկրատների» ներկայացուցիչները:
Նշենք, որ սա վերջին 15 տարվա համար աննախադեպ գործընթաց է. առաջին անգամ ԱԺ-ում արտահերթ նիստ կգումարվի ընդդիմության նախաձեռնությամբ:

Նախորդ հոդվածը‘Վարդենիսում կամրջի փլուզման հետևանքով առնվազն երեք մարդ զոհվել է’
Հաջորդ հոդվածը‘450 քաղբանտարկյալ ազատ կարձակվի Մյանմայում Օբամայի այցին ընդառաջ’