‘Անն Բրասսորն ընտրվել է ԵԽԽՎ նախագահ’

1093

Ընտրությունների առաջին փուլից հետո ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել ALDE խմբակցության ղեկավար Անն Բրասսորը:  Վերջինս ընտրությունների առաջին փուլում ստացել է 165 ձայն, իսկ նրա մրցակից Ռոբերտ Ուոլտերը` EDG-ից, 125 ձայն: Հիշեցնենք, որ հաղթանակի համար թեկնածուն պետք է ստանար 317-ից առնվազն 159 ձայն:

ԵԽԽՎ-ն ընտրել է նաեւ 9 փոխնախագահների, 10-րդ` Բոսնիա-Հերցեգովինայի համար նախատեսված տեղը թափուր է մնացել: Նշենք, որ ընտրված 9 անձանց թվում են նաեւ Հայաստանի հարցով համազեկուցող Ալեքս Ֆիշերը, Ադրբեջանի ներկայացուցիչ Սամադ Սեյիդովը եւ այլք: Նշենք, որ Անն Բրասսորի` ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո, պետք է տեղի ունենան ALDE խմբակցության ղեկավարի ընտրություններ:

Այդ պատճառով, խմբակցության ներսում արդեն իսկ ղեկավարի պաշտոնի համար «քարոզչություն» են իրականացնում Ջորդի  Խուջլան (Իսպանիա) եւ Մայլիս Ռեփսը (Էստոնիա), ով նաեւ խմբակցության քարտուղարն է: Հիշեցնենք, որ Բրասսորը ղեկավարած ALDE խմբակցությունը նույնանուն կուսակցության խմբակցությունն է, որի անդամ է նաեւ Հայ ազգային կոնգրեսը:  

Նախորդ հոդվածը‘Ռադայում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին օրինագիծ է մտցվել’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես ցուցարարները գրավեցին Ուկրաինայի տունը եւ նախարարությունը (Ֆոտոշարք)’