‘«Անուշ» գործարանի վերելակի հորանը մարդ է ընկել’

846

Փետրվարի 3-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ «Անուշ» գործարանի վերելակի հորանը մարդ է ընկել, հայտնում են ԱԻ նախարարությոնցի: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Տեղում պարզվել է, որ Գագիկ Նազարյանը (ծնվ.1956թ.) 5-րդ հարկից ընկել է առաջին հարկում կանգնած վերելակի տանիքին: Ժամը 15.53-ին փրկարարները տուժածին դուրս են բերել վերելակի հորանից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Տուժածը տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ:

Նախորդ հոդվածը‘Դևիսի գավաթի Շվեյցարիա–Չեխիա խաղը տևել է 7 ժամ 1 րոպ, իսկ խաղը բաղկացած է եղել 91 գեյմից’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 1-ին՝ հանրահավաք Ազատության հրապարակում ‘