‘Անչափահաս աղջկա փաստացի ամուսինը հայտնվել է մեղադրյալի աթոռին’

1350

Անչափահասի հետ ամուսնանալու և սեռական հարաբերություն ունենալու հերթական գործը վարույթ է ընդունվել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ մեղադրանքի՝ 23-ամյա Էդիկ Մահմուդյանը,  փաստական ամուսնական հարաբերության մեջ մտնելով Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակչուհի, 16 տարին չլրացած անչափահաս, 18.05.1997 թ. ծնված Գ. Խուդոյանի հետ, փոխադարձ համաձայնությամբ Շամիրամ գյուղում գտնվող իր տանը սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ, որի արդյունքում աղջիկը հղիացել է: Անչափահաս կնոջ մոտ 15.06.2013թ. հայտնաբերվել է 23-24 շաբաթական հղիություն:

Անչափահաս կնոջ հղիության մասին իմացել են ոստիկանները և Էդիկ Մահմուդյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, նրա նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

«Փաստինֆո»

Նախորդ հոդվածը‘Կահիրեում ցրել են իսլամիստների ճամբարները. կան զոհեր’
Հաջորդ հոդվածը‘Օբամայի քաղաքական մազոխիզմը իսլամիզմի սիրիական զինանոցում’