Անչելոտիին սպառնում է որակազրկում

199

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է պատժվել «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպումից հետո մրցավարներին սուր քննադատության ենթարկելու համար, հաղորդում է AS-ը։

«Ժիրոնան» պարտությունից խուսափել էր վերջնամասում 11-մետրանոցից խփած գոլի շնորհիվ՝ 1:1։ Մրցավարները սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղի համար զգուշացրել էին իսպանացի Մարկո Ասենսիոյին։

Անչելոտին հետխաղային ասուլիսում հայտարարել էր, որ ձեռքով խաղ չի եղել եւ 11-մետրանոցը հորինել են մրցավարները։

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի էթիկայի կոմիտեն կքննարկի Անչելոտիի հայտարարությունը։ Մարզիչին սպառնում է որակազրկում մինչեւ չորս հանդիպում։

Նախորդ հոդվածըԼեւանդովսկի․ «Բարսելոնան» վերադասավորվում է
Հաջորդ հոդվածըՄեկնարկել է Թրամփի ընկերության՝ հարկերից խուսափելու գործով դատավարությունը