‘Անչելոտին ժամանակին Բենզեմային գերադասել է Սուարեսից’

865

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ժամանակին հրաժարվել է ձեռք բերել Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսին: տեղեկացնում է «Il Pais»-ը։

Համաձայն աղբյուրի տեղեկությունների, «Արքայական ակումբի» ղեկավարությունը իտալացի մասնագետին առաջարկել է ձեռք բերել Սուարեսին, սակայն Անելոտին պատասխանել է, որ ինքը հավատում է Կարիմ Բենզեմային։

Ընդ որում, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմում ցանկացել է տեսնել հենց Լուիս Սուարեսին։ Սակայն Անչելոտին միշտ վստահել է Բենզեմային և հանդես եկել ի պաշտպանությւոն ֆրանսիացու, երբ իսպանական լրատվամիջոցները քննադատել են նրա խաղը։

Բենզեմային հիմնականում քննադատում են քիչ գոլեր խփելու համար, իսկ Անչելոտին միշտ ընդգծում է, որ Բենզեմայի առաջադրանքը միայնմրցակցի դարպասը գրավելը չէ։

 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Կոնգրեսը խստորեն դատապարտում է ռեժիմի այս քստմնելի կեցվածքը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Գազպրոմ Հայաստանը» շարունակում է գլխավորել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը’