‘Անչելոտին հաստատել է , որ Էլ Կլասիկոյում «Ռեալ»-ի դարպասը կպաշտպանի Կասիլյասը’

952

«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաստատել է, որ Իկեր Կասիլյասը կպաշտպանի մադրիդցիների դարպասը Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի` «Բարսելոնա»-ի դեմ խաղում: «Լևանտե»-ի հետ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իտալացի մասնագետին հարց է ուղղվել դարպասապահի դիրքի մասին: «Արքայական ակումբ»-ի երկրորդ դարպասապահ Կեյլոր Նավասը երկու ամսվա ընթացքում ոչ մի հանդիպում չի անցկացրել, իսկ Կասիլյասը վերջին շրջանում քննադատվում է ցուցադրած խաղի համար:

Ինչպես հաղորդում է AS-ը, Անչելոտիին չի ասել, թե վաղվա խաղում որ դարպասապահը կլինի մեկնարկային կազմում, բայց հայտարարել է հետևյալը.

«Եթե Կեյլորը վաղը խաղա, ապա, անկասկած, Կասիլյասը կխաղա «Բարսելոնա»-ի դեմ: Եթե վաղը խաղա Կասիլյասը, ապա , անկասկած, «Բարսելոնա»-ի դեմ ևս նա կխաղա»:

Նշենք` մինչ «Ռեալ» տեղափոխվելը, Նավասը հանդես էր գալիս «Լևատե»-ում:

Նախորդ հոդվածը‘Տևես. «Փորձում եմ չմտածել «Յուվենտուս»-ում 10 համարի կարևորության մասին»’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. «Ես այնպիսին չեմ, ինչպիսին ինձ բոլորն են պատկերացնում»’