‘Անչելոտի. «Դժվարությամբ եմ գերմաներեն սովորում»’

1052

Իտալացի մարզիչ Կարլո Անչելոտին, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է Մյունխենի «Բավարիան», խոստովանել է, որ դժվարությամբ է գերմաներեն սովորում:

-Երբ 2009 թվականին հեռացա Իտալիայից, ոչ մի օտար լեզու չգիտեի և այդ պատճառով շատ մտահոգված էի: Անգլիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում կարողացա հաղթահարել լեզվական դժվարությունները: Հույս ունեմ՝ նույնը տեղի կունենա Գերմանիայում: Դժվարությամբ եմ գերմաներեն սովորում, բայց շատ ակտիվ պարապում եմ: Ես կկարողանամ լավ խոսել այդ լեզվով,-Անչելոտիի խոսքը մեջբերված է «Sport1»-ից:

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Աշխարհբեկ Քալանթարը՝ «Հայկական բարձրավանդակի հնագիտության մանրակրկիտ կերտողը»’
Հաջորդ հոդվածը‘Ինյեստա. «Իսպանիայի հավաքականը կարող է մարտահրավերներ ընդունել»’