‘Անչելոտի. Եթե Իբրահիմովիչն ու Ռոնալդուն մի թիմում լինեին, խնդիրներ կծագեին’

778

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, որ ակումբը թիմից հեռացած հարձակվոողներ Գիյոմ Օրոյին եւ Նենեին փոխարինողներ չի փնտրի: Իտալացի մասնագետի խոսքով, փարիզյան ակումբի համար ձմեռային տրանսֆերային պատուհանը փակված է:

«Կարծում եմ, որ եթե Իբրահիմովիչն ու Կրիշտիանու Ռոնալդուն մի թիմում խաղային, նրանք խնդիրներ կունենային, որովհետեւ երկուսն էլ համաշխարհային կարգի վարպետներ են: Բայց ես այդ մասին չեմ մտածում: ՊՍԺ-ի համար տրանսֆերային պատուհանը փակված է: Նենեն եւ Օրոն հեռացել են, բայց մենք նրանց փոխարինող չենք փնտրի, որովհետեւ կազմը առանց այդ էլ համալրված է»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում RMC-ն:

Նախորդ հոդվածը‘Լեոնարդո դի Կապրիոն անժամկետ լքում է կինոհարթակը’
Հաջորդ հոդվածը‘Տարածաշրջանի ղեկավար. Մեձմոսկվայում առնվազն 1 միլիոն ապօրինի ներգաղթյալ կա’